Թուրքիան չի պատրաստվում ստանձնել միջազգային պարտավորություններ և ընդունել հազարավոր աֆղան փախստականների, ովքեր որոշել են լքել սեփական երկիրը՝ իրավիճակի սրման պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչը։ Նրա խոսքով՝ Անկարայում «զարմանքով են ընդունել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունը, ով Թուրքիան անվանել է «առավել հարմար վայր»՝ աֆղան փախստականների համար»: «Թուրքիան ոչ մի դեպքում իր վրա չի ստանձնի 3-րդ երկրների միջազգային պարտավորությունները և միգրացիայի նոր ալիք չի ընդունի»,- ասել է Բիլգիչը։ |