ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+2 °C, +2 °C ... +17 °C Վաղը`+13 °C
Nokia-ն ներկայացրել է հարվածադիմացկուն սմարթֆոն
21:24, 27.07.2021
7044 | 0

Nokia-ն ներկայացրել է պաշտպանիչով սմարթֆոն XR20-ը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Սարքն ստացել է ուժեղացված պլաստիկե կորպուս: Համաձայն փորձարկումների, սմարթֆոնը կարող է դիմանալ ջրի մեջ ընկղմելուն՝ մինչև 1,5 մետր և ջերմաստիճանի փոփոխություններին՝ 55-ից -20 աստիճան միջակայքում:

Nokia XR20

Nokia XR20-ը հագեցած է Corning Gorilla Glass Victus պաշտպանիչ էկրանով, որը 4 անգամ ավելի ամուր է, քան սովորական պաշտպանիչ ապակիները: Սմարթֆոնի կորպուսը կարող է նաև դիմանալ 1,8 մետրից կոշտ մակերեսի վրա հարվածին:

Nokia XR20

Սմարթֆոնը ստացել է 6,67-դյույմանոց IPS էկրան՝ 2400-1080 թողունակությամբ, Qualcomm Kryo 460 հիշղության քարտ, 6 գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներկառուցված հիշողություն:

Nokia XR20

Սարքը կվաճառվի կանխադրված ОС Android 11-ով՝ 3 տարվա ընթացքում թարմացումների երաշխիքով:

Nokia XR20
Հարվածադիմացկուն սմարթֆոնի հակառակ կողմում տեղադրված է 3 տեսախցիկ՝ 48, 13 և 8 մեգապիքսել թողունակությամբ:
Nokia XR20

Nokia XR20-ն ունի 4630 միլիամպեր-ժամ տարողությամբ մարտկոց՝ արագ լիցքավորման 15 վատտ հզորությամբ: Հեռախոսը թողարկվել է USB-C պորտով ու լարով ականջակալների բնիկով:

Սմարթֆոնի արժեքն է 550 դոլար, այն վաճառքի կհանվի օգոստոսի 24-ից:

Nokia XR20
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր