ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Սյունիքի մարզպետը ստիպված որոշել է հրաժարական տալ. վերևներից հուշել են, որ օգնել չեն կարող. «Իրավունք»
10:06, 28.07.2021 | mamul.am
5222 | 0

«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ըստ մարզում շրջանառվող լուրերի, որդու հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո ստիպված որոշել է հրաժարականի դիմում գրել:

Սակայն, վերջինիս չեն թողնում նման քայլի գնա թիմակիցները, համոզում են, որ այս գործը չարժե նման զոհողության: Սակայն այլ աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ աղմուկն այնքան մեծ է, ներկայացված մեղադրանքներն այնքան հստակ, որ վերևներից մարզպետին հուշել են, որ օգնել չեն կարող: Ուստիև, մնում է հրաժարականի տարբերակը:

Մարզպետին ուղղված մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր