ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.75, EUR 567.05, RUB 6.66, GBP 661.53
+22 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+21 °C
«Շուշիի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար»․ Շենթոփ
13:42, 28.07.2021
2635 | 0

«Շուշիի հռչակագիրը» նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցը։

«Որպես առաջին քայլ՝ մենք եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շենթոփը։

Նրա խոսքով՝ շատ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ «Քայլեր են ձեռնարկվում նաև ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբ»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր