ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Տարածաշրջանում համաճարակային իրավիճակը լարված է». Անահիտ Ավանեսյան
11:42, 29.07.2021 | mamul.am
5738 | 0

«Պատվաստումների նկատմամբ ակտիվությունն աճում է, արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ տարածաշրջանում համաճարակային իրավիճակը լարված է. «ՀՀ-ում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք՝ կտրուկ աճ չունենալու համար»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ պետք է շարունակել պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր