ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում է
11:36, 30.07.2021 | mamul.am
9905 | 3

Անտառային հրդեհները 4 մարդու կյանք են խլել, ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհվածի և ավելի քան 180 տուժածի մասին:

Հրդեհներ են բռնկվել Ադանայում, Անթալիայում, Քայսերիում, Քյութահիայում, Մերսինում, Մուղլայում, Օսմանիեում: Մարման աշխատանքներին մասնակցել է 3 ինքնաթիռ, 38 ուղղաթիռ, 680 հրշեջ մեքենա և մոտ 4 000 մարդ:

Այս շաբաթ Թուրքիայի 13 շրջանում 41 անտառային հրդեհ է բռնկվել:

Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր