ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կապիտուլյանտը հայոց պետականության բեկորները փրկելու վերջին շանսն ունի». Արտակ Զաքարյան
02:12, 02.08.2021 | mamul.am
4920 | 6

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չունեն «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ:
Խաղաղությունից, կայունությունից ու ճանապարհների բացումից ճամարտակող իշխող ուժը շանս ունի ձևավորելու իրական «պողպատե» մանդատ՝ մերժելով պարտադրվող պայմանագրերը և իրագործելով Արցախի վերամիավորման ծրագիրը: Դրանից բացի, այլ գործունեությունը՝ կապիտուլյանտ նիկոլի հաջորդ պարզունակ դավաճանությունն է։
Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» ավարտված են: Կապիտուլյանտն, իր քաղաքական մահականացուն կնքելուց առաջ, հայոց պետականության բեկորները փրկելու վերջին շանսն ունի։ Բայց չի փրկի, որովհետև այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր