ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Խաղաղություն աշխարհին 2021» առցանց միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը Հայաստանինն է
14:42, 01.08.2021 | mamul.am
4372 | 0

Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախբերը պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ՝ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվել է լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվել է Հայաստանին:
«Հովեր» պետական կամերային երգչախումբն ու և «ԱՐԱՐ» երգչախումբն առաջին փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ է շահել:
«Գեղարդ» երգեցիկ խումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբըն առաջին փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) է նվաճել, ինչպես նաև՝ II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանացել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր