ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պատկերացնում ե՞ք՝ ինչ են անում, որ վախենում են՝ մենք դրա մասին իմանանք ու հայհոյենք». Արթուր Ղազինյան
19:06, 01.08.2021 | mamul.am
4805 | 3

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Ղազինյանը գրում է. «Ինձ մեկ բան է հետաքրքրում ու նաև անհանգստացնում. այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել ու դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն,որ որոշել են դա կանխելու համար քրեականացնեն հրապարակային հայհոյելը:
Վերջին անգամ ազատ խոսքը սահմանափակեցին 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշումով, որի ուժով արգելեցին իրազեկված մարդկանց ներկայացնել ռազմի դաշտում տիրող իրականությունը՝ սահմանելով աստղաբաշխական տուգանքներ:
Ու տեսանք, թե ինչ եղավ արդյունքում. հորինվեց «հաղթելու ենք» դավաճանական կեղծիքը, մարդկանց ուղարկեցին մսաղացի մեջ և թշնամուն հանձնեցին Արցախի մեծ մասը:
Հիմա արգելել են լրագրողների մուտքը Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, թույլ չեն տալիս նկարահանումներ իրականացնել, համայնքների ղեկավարներին արգելում են տեղեկություններ հայտնել սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Պատկերացնում ե՞ք ինչ են անում, որ վախենում են՝ մենք
դրա մասին իմանանք ու իրենց հայհոյենք:
Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր