ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
19:30, 02.08.2021
5185 | 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Հուսով եմ, որ ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասված է Ռուսաստանի ղեկավարի հեռագրում:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ և Փաշինյանին մաղթել է հաջողություն, քաջառողջություն և բարեկեցություն:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր