ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը. «Ժողովուրդ»
09:36, 03.08.2021 | mamul.am
4289 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նորընտիր Ազգային ժողովը երեկ սկսեց իր աշխատանքը: Ընդդիմադիր «Հայաստան» և մասամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որդեգրել էին երկրի թիվ մեկ ամբիոնը ամբողջությամբ օգտագործելու տակտիկան. նրանք անգամ միմյանց հարց տալու ձևաչափով ամենատարբեր հարցերում քննադատության ենթարկեցին գործող ռեժիմին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր՝ ինչ էլ լինի, իրենք ընդդիմության ելույթներին չեն պատասխանի, իրավիճակը չեն սրի, կոնտակտի մեջ չեն մտնի, մինչև ԱԺ ղեկավար կազմն ընտրվի: Անգամ որոշել են, որ ինչ էլ լինի, ընտրեն առաջադրվող ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին, միայն թե կարողանան ԱԺ բնականոն աշխատանքը շուտ սկսել:

Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չանցավ. ողջ օրը կարողացան միայն աշխատանքային օրվա ավարտից հետո, ԱԺ նիստ գումարելով, ԱԺ նախագահ ընտրել երկրորդ փորձից: Այսօր պիտի նախագահի տեղակալներին ու, եթե հասցնեն, նաև հանձնաժողովների նախագահներին ընտրեն»:

Մանրամասները՝ թերթփի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր