ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ստել է». Ռ. Հայրապետյան
11:30, 03.08.2021 | mamul.am
3337 | 0

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ՍՏԵԼ Է, նշելով, որ նախորդ գումարման ԱԺ-ն վերջին անգամ պարգևավճար է ստացել 2020-ի հունվարին։
Այո, նախորդ գումարման ԱԺ-ն հունվարի 17 աշխատանքային օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։
Բայց Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ պատգամավորները նույնպես պարգևատրվել են, որի ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր