Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային տաճարում տեղի կունենա յուրօրինակ բարեգործական համերգ՝ Մոսկվայի փողային նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում կհնչեն Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Կ․Դեբյուսսի, Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Է․ Գրիգի և այլոց ստեղծագործությունները։ Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Ցուցադրության ընթացքում կլինի նաև ցուցահանդես-վաճառք, որը ո՛չ միայն հնարավորություն կտա մասնակիցներին վաստակելու իրենց աշխատանքների արդյունքները, այլ նաև խթան կհանդիսանա նրանց էլ ավելի ներգրավմանն ներկայիս հետպատերազմյան կյանքին։ |