ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում
20:30, 04.08.2021 | mamul.am
7498 | 0

Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին՝ դառնալով ոչ շահագործելի։ Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ու մահացածի ինքնությունը:

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր