ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.29, EUR 562.92, RUB 6.63, GBP 659.17
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Կորոնավիրուսով վարակման 329 և մահվան 7 նոր դեպք
11:06, 05.08.2021
2133 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ը՝ առողջացած, 4632-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 179 առողջացած, 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր