ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Իլոն Մասքն ազդարարել է 2022-ին մարդանման ռոբոտի հայտնվելու մասին
22:36, 20.08.2021 | mamul.am
7739 | 0

Tesla Inc ընկերությունը՝ ի դեմս Իլոն Մասքի, հայտարարել է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot կոչվող նախատիպային մարդանման-ռոբոտի մոդել ստեղծելու մասին, փոխանցում է CNBC գործակալությունը:

Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել արհեստական բանականությանը նվիրված միջոցառման ժամանակ՝ Քալիֆորնիայի Պալո-Ալտո քաղաքում, ուր գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը: Ամերիկացի գործարարն ու SpaceX ընկերության հիմնադիրը պարզաբանել է, որ ռոբոտի հասակը կազմելու է 172 սմ, քաշը՝ 57 կգ, դեմքի փոխարեն կլինի էկրան, որտեղ կներկայացվի օգտակար տեղեկատվություն:

Ռոբոտը կօգտագործի արհեստական բանականության սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում: Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները:

Գործարարի խոսքով, ռոբոտն օգտակար կլինի նաև կենցաղում: Մարդիկ կկարողանան օգտվել «տան նոր անդամի» ծառայություններից, որը կկարողանա գնալ խանութ՝ գնումների և կատարել այլ հրահանգներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր