ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանական զինուժը Սյունիքում հայտնվել է շրջափակման մեջ. աղբյուր
23:00, 26.08.2021 | mamul.am
14548 | 1

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսական սահմանապահ զորքերի կողմից շրջափակման մեջ։ Ռուս սահմանապահները վրդովված են ադրբեջանցիների լկտիությունից, որոնք իմանալով, որ այս հատվածում սահմանն ու ճանապարհը գտնվում են ռուսական զինուժի հսկողության տակ, համարձակվել են ճանապարհը փակել և հայկական գյուղերը բլոկադայի ենթարկել։

Այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական սահմանապահների և ադրբեջանական զինծառայողների միջեւ, որպեսզի վերջիններս դուրս բերվեն շրջափակումից և հեռանան ելման դիրքեր։ Սյունիքում է գտնվում նաև ՀՀ պաշտպանության նախարարը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր