ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Կին տրանսգենդերների ծառայություններից օգտվում են մեծամասամբ ամուսնացած, երեխատեր տղամարդիկ». Անդրոնիս Ղարիբյան
22:42, 28.08.2021 | mamul.am
40762 | 0

Սեքսոպաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր խմբերի անձանց առողջ լինելը բխում է բոլորիս շահերից։
Օրինակ՝ կին տրանսգենդերների հետ սեքս գեյերը չեն անում:
Եթե ինչ-որ մեկը գեյ է, սեքս կանի տղամարդու հետ, ոչ թե սեռափոխված կնոջ։
Տրանսգենդերների կանանց ծառայություններից օգտվում են մեծամասամբ ամուսնացած, երեխատեր, կանանց նախընտրող իրենց «հետերոսեքսուալ» համարող տղամարդիկ, ովքեր էլ կարող են վարակվել ցանկացած տեսակի հիվանդությամբ և այն բերել տուն։
Ես չգիտեմ դուք քոմենթ գրելուց ինչով եք մտածում, բայց ինքս նշված ոլորտում բավականին մեծ աշխատանքային փորձ ունեմ։
Ու պետք է հասկանալ, որ ցանկացած անձի առողջ լինելը բխում է բոլորիս շահերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր