ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պեկինը մեծ ազդեցություն կունենա Պակիստանում, իսկ Մոսկվան՝ Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրներում. #WSJ
22:12, 31.08.2021 | mamul.am
8983 | 0

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի «ողբերգական հեռացումը» կհանգեցնի աշխարհի ռազմավարական վերակազմակերպման: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Նրա խոսքով, Չինաստանն ու Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար «գերագույն գլոբալ հակառակորդներ» են համարվում, ովքեր արդեն փորձում են «այս ամենից օգուտ քաղել» և աշխարհն «ավելի վատը դարձնել»: «Մոտակա հեռանկարում Չինաստանն՝ արձագանքելով ինչպես Աֆղանստանից եկող սպառնալիքներին, այնպես էլ դրա ընձեռած հնարավորություններին, կփորձի մեծացնել առանց այդ էլ իր զգալի ազդեցությունը Պակիստանում: Ռուսաստանն, իր հերթին, նույնը կանի Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային պետություններում: Եվ այս երկու երկրներն՝ Իրանի հետ մեկտեղ, կընդլայնեն իրենց նախաձեռնությունների շրջանակը Մերձավոր Արևելքում: Իսկ այն, որ Սպիտակ տունը պատրաստ է արձագանքել այս սպառնալիքներից որևէ մեկին՝ այնքան էլ հավանական չէ»,-ասել է Բոլթոնը: Նա նաև շեշտել է, որ Պեկինն ու Մոսկվան օգտագործում են աշխատանքի բնական բաժանում՝ սպառնալով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին «երեք տարբեր թատերաբեմերում». Չինաստանը՝ Ճապոնիայից մինչև Հնդկաստան և Պակիստան, Ռուսաստանը՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, իսկ ռուս-իրանա-չինական գործընկերությունը՝ Մերձավոր Արևելքում: Բոլթոնը կարծում է, որ ԱՄՆ-ն՝ իր քաղաքականությունը պլանավորելիս, պետք է հաշվի առնի բազմաթիվ սպառնալիքներ, որոնք միաժամանակ հայտնվում են այս և այլ «թատերաբեմերում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր