ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ՌԴ կառավարության կայքն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը
17:18, 03.09.2021 | mamul.am
6475 | 1

Ռուսաստանի Դաշնության կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: Կայքի «Գնումներ» բաժնում հրապարակվել է ՌԴ ՊՆ հայտը, որում մասնավորապես նշվում է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի համալիր սպասարկման կազմակերպման և անցկացման ծառայությունների մատուցում»: Հայտը կայքում հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին:

ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանն այս թեմայով գրել է. «ՌԴ ՊՆ-ն իր պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Մասնավորապես, Արցախում տեղակայված խաղաղապահների կեցավայրերի համալիր սպասարկման նպատակով հայտարարված մրցութային փաստաթղթում նշվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը:
Թշնամական պետությունում հիստերիա է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր