ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Լուկաշենկոն «Թալիբանից» լավն է». Պուտին
13:24, 10.09.2021 | mamul.am
6085 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել եվրոպական երկրներին բանակցություններ վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով՝ ի տարբերություն «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների, օրենքով է եկել իշխանության: «Բոլորը ցանկանում են խոսել Թալիբանի հետ՝ չնայած այն փաստին, որ այն ընդգրված է ՄԱԿ-ի ահաբեկչական ցուցակում: Ասում են, որ շարժումն իր ղեկավարության տակ է պահում այդ տարածքը և պետք է բանակցել նրանց հետ: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն զինված պայքարի արդյունքում չի եկել իշխանության, այլ՝ քվեարկության: Եթե արդյունքները ինչ-որ մեկին դուր չեն գալիս, դա ուրիշ հարց է: Իմ պատասխանն այսպիսինն է. «Գնացե՛ք և խոսե՛ք Բելառուսի իշխանությունների հետ: Ինչո՞ւ եք մեզ հետ խոսում: Ռուսաստանը ոչ մի կապ չունի»,- հայտարարել է Պուտինը՝ Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մալո-ասուլիսի ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր