ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ Հայաստանի ղեկին է թուրքամետ իշխանությունը». թուրքագետ
10:24, 13.09.2021 | mamul.am
5450 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։
Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Իրենք խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի։
Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դե ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են։
Հետևաբար Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը։ Ցանկացած այլ գործ ի սկզբանե դատապարտված է պարտության, եթե նպատակ չունի վերջնարդյունքում հեռացնել կապիտուլիանտին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր