ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մենք, որպես ԵՄ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը». Կորչոկ
12:30, 14.09.2021 | mamul.am
4340 | 0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հանդիպման արդյունքներով տեղի է ունեցել համատեղ ասուլիս: Սլովակիայի արտգործնախարարի խոսքով, այցի նպատակն է եղել Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերություններում աճող դինամիկայի վերահաստատումը: «Մենք, որպես ԵՄ անդամ-երկիր, մեծապես խրախուսում և սատարում ենք Հայաստանին, որը ներկայում ղեկավարում է վարչապետ Փաշինյանը»,- ասել է Կորչոկը:

Սլովակիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ հարցին: «Մենք գնահատում ենք Հայաստանի նոր կառավարության՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը... Կարևոր է՝ ձեռնպահ մնալ էսկալացիայի պոտենցիալ գործողություններից և լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունով ստանձնած պարտավորությունները: Մենք, որպես ԵՄ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր