Հազարավոր կանադացիներ մասնակցել են պարտադիր պատվաստումների դեմ ցույցերին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարները հավաքվել են Տորոնտոյի, Օտտավայի, Վիննիպեգի, Մոնրեալի և Գալիֆաքսի քաղաքային հիվանդանոցների մոտ: Վերջինները վանկարկումներ չեն արել, սակայն ձեռքերում պահել են պատվաստման անձնագրերի չեղարկման կոչով իշխանություններին ուղղված պաստառներ: Նրանք պահանջել են հնարավորություն տալ ինքնուրույն որոշել՝ պատվաստվել, թե ոչ: Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցույցերն ավարտվել էին բախումներով: |