Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրել է. «Կապիտուլյացիան շարունակվում է և կշարունակվի այնքան, քանի դեռ դրա հեղինակը ժողովրդի անունից բաներ է պայմանավորվում և իրագործում: Ստացվում է, որ ժողովրդի անունից հանդես եկողը ինչ ուզի կզիջի, ինչ տարածք ուզենա կտա, իսկ ժողովուրդը դա կների, կուրանա իր զավակների 30 տարվա պայքարը, կուրանա 30 տարվա իր ապրումներն ու քրտինքը, աշխատանքը ու կայուն և ամուր պետություն ունենալը, կուրանա 90-ականների հաղթանակը և իր հերոսներին: |