ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.79, EUR 553.90, RUB 6.79, GBP 657.30
+13 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«ՀԱՊԿ-ը օգնություն կտրամադրի Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում». Զաս
11:36, 15.09.2021
1867 | 0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրները միակարծիք են և օգնություն կտրամադրեն Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքներին: Նա ընդգծել է, որ Աֆղանստանում տիրող իրավիճակը մտահոգում է ՀԱՊԿ-ին: «ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են և ևս մեկ անգամ հաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումը: ՀԱՊԿ հարավային սահմաններին իրավիճակի սրման պարագայում՝ Տաջիկստանին ռազմական և դիվանագիտական օգնություն կցուցաբերվի»,- ասել է Զասը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր