ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Լավ նայեք այս նկարներին. սա մեր վերջին զորահանդեսն էր». Վահան Բաբայան
18:36, 15.09.2021 | mamul.am
7749 | 3

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրել է. «Վերջին զորահանդեսը...

«Նախկինները» իրենք էին հա՞, որ էսքան թույն թափեցիք, էսքան հետապնդեցիք ու վարկաբեկեցիք: Իրենք հաղթանակած երկրի ղեկավարներն էին ու զինվորները, իսկ դուք կապիտուլյանտ: Իրենք անկախության 25 ամյակը հաղթող բանակի զորահանդեսով էին նշում, դուք նշելու բան չունեք, դուք կործանեցիք Արցախը, մեր ամբողջ երկիրը, մահվան տարաք մի ամբողջ սերունդ, իսկ հիմա գունագեղ տոնակատարություն եք անում:

Հինգ տարի անց այս զորահանդեսից հետո, մենք ապրում ենք լրիվ այլ երկրում:

Էլ ով իմանա, թե քանի՞ տասնամյակ, իսկ գուցե հարյուրամյակ կպահանջվի հայերից, որ նորից ստեղծեն նման բանակ և անկախ պետություն:

Լավ նայեք այս նկարներին. սա մեր վերջին զորահանդեսն էր»:

«Լավ նայեք այս նկարներին. սա մեր վերջին զորահանդեսն էր». Վահան Բաբայան
«Լավ նայեք այս նկարներին. սա մեր վերջին զորահանդեսն էր». Վահան Բաբայան
«Լավ նայեք այս նկարներին. սա մեր վերջին զորահանդեսն էր». Վահան Բաբայան
Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր