ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Արտախորհրդարանական երեք ուժ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմում. «Ժողովուրդ»
09:18, 16.09.2021 | mamul.am
2496 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք պետք է ընդգրկված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ և առաջարկել համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում` ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։

«Մեր տեղեկություններով՝ վերջին հանդիպման ժամանակ հստակեցվել է ցանկը, և չնայած ի սկզբանե առաջարկ է եղել, որ բոլոր ներկա ուժերն էլ լինեն, սակայն մենք տեղեկացանք, որ այդ առաջարկին դեմ է եղել Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, թե այդպես նիստերի տեւողությունը կերկարի, անբովանդակ կխոսեն, և որոշում է կայացրել կանգ առնել երեք արտախորհրդարանական ուժի վրա և նրանց ներկայացնել հանձնաժողովին։ Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ»-ի համաձայն՝ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն Պաշտպանության հանձնաժողովի բոլոր անդամները։

Այս ամենը, սակայն, համակարգում է հենց Անդրանիկ Քոչարյանը և որոշում բոլոր հարցերը, ընդ որում՝ արդեն իսկ հանձնարարված է, որ ամեն ինչ պետք է փակ, գաղտնի արվի։ Արտախորհրդարանական ուժերից ընդգրկված կլինեն Սամվել Բաբայանի, Դավիթ Սանասարյանի և Նորայր Նորիկյանի գլխավորած ուժերը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր