«Այո՛, մենք շատ անհանգստացած ենք այս պահի իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի նման կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը՝ և՛ առևտրին, և՛ զբոսաշրջությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից ոստիկանական հենակետ տեղադրելու և իրանցի վարորդներից գումար գանձելու դեպքին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ |