ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պետք է ручное управления-ով խնդիրը լուծենք». նախարարը՝ մթերվող խաղողի էժան գնի մասին
13:06, 16.09.2021 | mamul.am
3276 | 0

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձավ խաղողագործների խնդրին, ովքեր բողոքում են, որ խաղողի մթերման համար չափազանց էժան գին են իրենց առաջարկում, ինչպես նաև ոչ բոլոր ընկերություններն են գնում կամ մթերման պայմանագիր կնքում։
«Էս ամենը նրա հետևանքն է, որ անցած տարի շատ քիչ է կոնյակ սպառվել և ընկերություններն անցած տարի էդ ցածր սպառման պայմաններում բավական շատ խաղող են մթերել»,- նկատեց նախարարը։
«Բնականաբար, պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որ մենք ընկնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ, իսկ մինչ այդ պետք է, այսպես ասած, ручное управления-ով այս խնդիրները լուծենք»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր