«Մոտ օրերս մենք պատասխանատվության կենթարկենք Հայաստանին՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով: Ադրբեջանցիների իրավունքների խախտումները 30 տարիների օկուպացիայի ընթացքում անթույլատրելի են»,- այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, որ դիմելու են Եվրոպական դատարան: Հիշեցնենք՝ Հայաստանը ևս ընդդեմ Ադրբեջանի հայցադիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, որն արդեն մուտքագրվել է: |