ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+14 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ մեծածավալ շոու կազմակերպելն անընդունելի է»․ Գեղամ Նազարյան
17:48, 17.09.2021
1543 | 2

«Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի․ խնդիրն այն է, որ գունագեղ շոուներով, այսպիսի մեծածավալ միջոցառումներով, որով, ըստ իրենց, ծախսելու են 2 մլն դոլարից ավելի գումար այս վիճակում․․․»,- այսօր՝ Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը՝ նշելով, որ այս տարի Անկախության տոնը պետք է նշվեր բոլորովին այլ ձևաչափով։
«Պատերազմի առաջին տարելիցին ընդամենը 6 օր է մնում։ Երբ որ տղերքի շիրիմները թարմ են, ունենք գերիներ, անհետ կորած հայուրավոր տղերք․․․ այս վիճակում էսպիսի մեծածավալ շոու կազմակերպելն անընդունելի է»,- նկատեց Նազարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր