ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Թուրքը որ գա-հասնի Քոբայրավանք, էդ ժամանակ կհիշենք՝ վանքը միջնադարյան հոգևոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել»․ Զոհրաբյան
15:00, 19.09.2021
3359 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգևոր-մշակութային գոմ
Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը։
Ես դեմ չեմ ազատ որոճալու կովերի սահմանադրական իրավունքին, բայց երբ «ազգային-ազատագրական ծիրին մեջ» զգայացունց տեքստեր ու կենացներ են ասվում 44-օրյա պատերազմից հետո թուրքին անցած Արցախի 161 վանք ու եկեղեցիների, 591 խաչքարի, 39 սրբավայրի, բերդերի ու ամրոցների, 4000 պատմամշակութային կոթողների ու 20345 ցուցանմուշներով 12 թանգարանների մասին՝ էդ ամեն ինչից ֆալշի նամշահոտ է գալիս։
Այ, որ վաղը թուրքը գա-հասնի Քոբայրավանք, էդ ժամանակ կհիշենք, որ վանքը միջնադարյան հոգևոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել։
Ու «հետմահու» «Քոբայրավանք» անունով ֆուտբոլի ակումբ կբացենք, կամ ասեղնագործության խմբակ՝ չմոռանալով ամեն իդիոտ առիթով հիշել, որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր