ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+2 °C, +2 °C ... +17 °C Վաղը`+13 °C
«Ադրբեջանն այդպիսով մեսիջ է հղում, որ հայերն այդտեղով չանցնեն». Անդրանիկ Թևանյան
18:29, 19.09.2021
2213 | 2

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան—Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է
——————————
Որոտանում ադրբեջանցիները հայերի են առևանգել (պաշտոնական Երևանը մեղքը բարդում է ՀՀ քաղաքացիների վրա, որոնք, ըստ ԱԱԾ–ի, շեղվել են մայրուղուց և հայտնվել ադրբեջանական տարածքում)։ Սա նշանակում է, որ Գորիս–Կապան, կամ որ նույնն է՝ Իրան–Հայաստան միջպետական ճանապարհը գործնականում փակվել է։ Քանզի այսքանից հետո ո՞վ ռիսկ կանի երթևեկել այդ ճանապարհով։
Ադրբեջանը, օգտվելով պաշտոնական Երևանի հանցավոր անգործությունից և տիեզերական մասշտաբների հասնող անգրագիտությունից, քայլ առ քայլ գնաց այդ ռազմավարական ու կենսական ճանապարհի փակմանը։
Սկզբում եկան ու դրոշ տնկեցին։ Հետո շրջափակեցին Որոտան–Շուռնուխ հատվածը։ Դրան հաջորդեց ոստիկանական ու մաքսային անցակետերի տեղադրումը, իրանցի վարորդների ձերբակալումը, հայ պատանի ֆուտբոլիստների ահաբեկումը, տրանսպորտային միջոցների վրայից հայկական խորհրդանիշների քերումը։ Այսօր արդեն առևանգում են մարդկանց։
Ադրբեջանն այդպիսով մեսիջ է հղում, որ հայերն այդտեղով չանցնեն։ Իսկ դա, փաստացի, մեր հարավային սահմանների բլոկադա է նշանակում։ Հույսը մնում է այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում ռուս խաղաղապահները կուղեկցեն մեր տրանսպորտային միջոցներին։ Եթե դա չարվի, ապա Սյունիքի մի մեծ մաս կկտրվի մեզանից։
Ահա այսպիսի «խաղաղության դարաշրջան» է ապահովում ՀՀ քաղաքացիների 25 տոկոսի քվեն ստացած իշխանությունը։ «Ապագա կա ապագա»–ն հենց ա՛յս մասին էր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր