ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+3 °C, +3 °C ... +17 °C Վաղը`+13 °C
«Ազերի-թուրքերը ՀՀ քաղաքացիների են առևանգել․ շուտուվ կլսենք՝ փրկագին են ուզում». Արտակ Զաքարյան
14:06, 19.09.2021
1923 | 4

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել։ Շուտուվ կլսենք, որ փրկագին են ուզում։
Մի քանի ամիս առաջ, այս մասին հրապարակային խոսում էի և կային որոշ անուղղելի հիմարներ, որոնք պնդում էին, որ թուրքն այդպիսի բան չի անի։ Այնինչ՝ սա դեռ սկիզբն է։
Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը։
Նիկոլը՝ ինչպես Արցախը հանձնելու, այնպես էլ Սյունիքը հանձնելու հարցում ամբողջովին ծառայում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Արդեն ոչ թե թաքնահարույց, այլ՝ բացահայտ»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր