ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+17 °C
«Էրդողանը տվել է Վրաստանի վարչապետի անունը՝ խնայելով ՀՀ վարչապետին». Նաիրի Հոխիկյան
15:48, 19.09.2021
6113 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «ՀՀ վարչապետը սեպտեմբերի 9-ին մեկնել է Բաթում քաղաք՝ այնտեղ Վրաստանի վարչապետի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալու պատրվակով։
Իրականում խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր։
ՀՀ քաղաքական իշխանությունը ներքին խողովակներով հերքում էր դա, բայց այսօր Թուրքիայի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել և քննարկել համագործակցության հարցեր։
Էրդողանը տվել է Վրաստանի վարչապետի անունը՝ խնայելով ՀՀ վարչապետին։ Որպեսզի հայ հանրությունը դեռևս չիմանա, թե կոնկրետ ում հետ է հանդիպել Փաշինյանը և ինչ է քննարկել։ Էրդողանը դեռևս չի ասել մանրամասներ, բայց վստահաբար կասի, երբ Փաշինյանից ստանա այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին։
Երբ ամիսներ շարունակ պնդում էի, որ Փաշինյանը ձգտում է ռուսական ներկայությունը փոխել թուրքականով, ապացուցվում է օր օրի։
Էրդողանն, իհարկե, կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր' մեծացնելով ճնշումը և շանտաժը ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ։ Դա թուրքական մարտավարության անբաժան մաս է՝ փողով, ժպիտով ու խոստումներով պայմանավորվել դավաճանության մասին, հետո շանտաժով ստանալ ավելին ու զոհել դավաճանին»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր