ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
00:06, 21.09.2021 | mamul.am
3551 | 0

«ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի:
«Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- ասել է դեսպանը։

Ըստ ԱՄՆ դեսպանի՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար հիշատակված սկզբունքներն այժմ էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

«ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր