ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գուրգեն Արսենյանը՝ Էրդողանի հետ հանդիպելու վարչապետի առաջարկի մասին
09:48, 21.09.2021 | mamul.am
6222 | 0

Էրդողանի հետ հանդիպման առաջարկի վերաբերյալ հարցին՝ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ՀՀ վարչապետի ու Վրաստանի վարչապետի խոսակցությանը ներկա չի եղել: Հարցին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ կապ հաստատելու համար դիմում Վրաստանի վարչապետին, պատասխանեց՝ հարցը պետք է ուղղել ՀՀ վարչապետին. «Կամ նմանատիպ քննարկում եղել է, կամ ոչ, ես չեմ մասնակցել իրենց առանձնազրույցին»: Կառավարության ծրագրում հստակ գրված է` օրակարգ ենք մտցնում խաղաղության հարցը, ասաց նա:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու առաջարկ է արել իրեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր