ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+4 °C, +4 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Տիգրան Արզաքանցյանի ուղերձը
14:36, 21.09.2021
1682 | 0

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն ուղերձ է հղել. «Սեպտեմբերի 21-ը պատմական ազգային ձեռքբերում է, քանի որ արդեն 30 տարի է, ինչ Հայաստանը հաստատել է իր անկախությունը:
Ես շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ:
Պատմական է մեզ համար այդ անկախությունը, քանի որ ունեցանք փայլուն հաղթանակներ և ձեռքբերումներ, ազատագրեցինք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք Արցախում և ստեղծեցինք պետություն. ունեցանք անկախ Հայաստան:
Այս 30 տարիների ընթացքում անցանք բազմաթիվ և աննախադեպ դժվարությունների և զրկանքների միջով՝ կարողանալով արժանի պատասխան տալ մեր թշնամիներին:
Անկախության գինը թանկ է, որը մենք պետք է պահպանենք ամեն գնով և ժառանգենք մեր սերունդերին: 44-օրյա պատերազմը ևս դրա վկայությունն է. հերոսաբար անմահացած հայորդիների գործը մենք կիսատ թողնել չենք կարող:
Մենք պետք է չհուսահատվենք և անձնատուր չլինենք թշնամուն:
Մեզ պետք է ազգային իշխանություն, կազմակերպված պետություն, համերաշխ ու միասնական ժողովուրդ, հստակ ազգային գախափար և հեռանկար, եթե ուզում ենք ունենալ Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան և արժանապատիվ կյանք:
Վստահ եմ, որ շատ շուտով կգա այն ժամանակը, երբ դաս քաղելով մեր սխալ քայլերից և բացթողումներից, նորից կվերականգնենք անկախության մեր ձեռքբերումները և նվաճումները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր