ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
+4 °C, +4 °C ... +17 °C Վաղը`+8 °C
«Նախատեսվում է ՀՀ ևս 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ»․ Վահե Ղալումյան
15:18, 22.09.2021
2839 | 1

Այսօր՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ ևս 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ։

Ղալումյանը նկատեց, որ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորներ ստեղծելու հայեցակարգն ընդունվել է 2011-ին, ինչից հետո 2016-ին Կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը, և առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ:

«Նախատեսվում է ՀՀ ևս 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ»․ Վահե Ղալումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր