ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+2 °C, +2 °C ... +17 °C Վաղը`+13 °C
«Արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը». Հ. Պապյան
18:42, 22.09.2021
2046 | 4

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»…անվանողներին ուզում եմ հիշեցնել: Այո, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը:
Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության Օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:
Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես դա երբեք չեմ մոռանում…»:

Աղբյուրը` Հասմիկ Պապյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր