ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-5 °C, -5 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան
11:00, 23.09.2021
2810 | 0

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Օրինագիծը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի 16 անդամ՝ կից զեկույցով, որտեղ թվարկվում է Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները՝ ներառյալ ապօրինի զինամթերքի և քիմիական զենքի՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պահանջում է նաև անցկացնել հետաքննություն՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաներն ու քննել թուրքական Բայրաքթարները, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակչության թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմում:
Ուսումնասիրության արդյուքով կազմվելու է զեկույց և փորձագետներն ու օրենսդիրները չեն բացառում հստակ պատժամիջոցներ «Բայրաքթարների» դեմ։
Օրինագիծն առաջարկում է նաև ուսումնասիրել վարձկանների ներգրավման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման դեմ միջազգային կոնվենցիան, որն, ըստ ամենայնի, խախտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ և ինչպես նշվում է փաստաթղթում՝ Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, վարձկան ահաբեկիչներից կազմված խմբավորիւմներ է ներառել ռազմական գործողություններում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր