ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+9 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Անահիտ Ավանեսյանը՝ քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու հավանականության մասին
11:18, 23.09.2021
3130 | 0

Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադաձավ կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու հանգամանքին։

«Արդյոք նորից անհրաժե՞շտ է լինելու պատվաստումներ իրականացնել․ այս հարցը հիմա շատ ակտիվ քննարկում է ԱՀԿ-ն, HDA-ը ներկայումս ամփոփում է ինստիտուտների կողմից իրականացված հետազոտությունները, և ես կարծում եմ՝ առաջիկայում ավելի համապարփակ ձևով կպատասխանեն հարցին` անհրաժեշտ լինելու է ռեվակցինացիա՝ խթանիչ երրորդ դեղաչափ, թե ոչ»,- նշեց նախարարը։

Ավանեսյանը համարում է, որ երրորդ դեղաչափը ստանալու հավանականությունը բոլորովին չի նշանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս արդյունավետություն։

«Նույն կարմրուկի պատվաստանյութը իրականացվում է ոչ թե կյանքում մեկ, այլ մի քանի անգամ․ դրանից կարմրուկի պատվաստանյութի արժեքը նվազո՞ւմ է՝ իհարկե ոչ։ 2007 թվականին Հայաստանն իրականացրեց կարմրուկի դեմ համընդհանուր պատվաստում, ինչի արդյունքում մենք վերջին տարիներին, ի տարբերություն մեր հարևան և ԵՄ երկրների, չունեցանք տեղական որևէ դեպք»,- նկատեց նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր