ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է պատերազմի հետևանքները
20:36, 24.09.2021 | mamul.am
2159 | 0

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։

ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին։


Նախարարը նշել է, որ Ադրբեջանը՝ խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը, արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջիններիս վերադարձի հարցում՝ քաղաքականացնելով հումանիտար խնդիրները:

Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։

ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է պատերազմի հետևանքները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր