ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-3 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«49 օր անց վերջապես ունեմ հաստատված ախտորոշում». Ժիրայր Ոսկանյան
13:00, 25.09.2021
10263 | 3

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում խոսելով իր առողջական վիճակի մասին՝ տեղեկացնում է, որ հիվանդության ախտորոշումը վերջապես հաստատվել է:

«Լավ լուրեր ունեմ. վերջապես իմ ախտորոշումը հաստատվել է: «հանգուցավոր պոլիարտերիիտը» արդեն հաստատված հիվանդությունն է: Այն հազվադեպ հանդիպող հիվանդություն է և հստակ պատճառներ չկան, թե ինչու է այն սկսվում և զարգանում: Բուժումը տևելու է բավականին երկար: Այս պահին չեմ կարող կոնկրետ նշել թե որքան, դա մեծապես կախված է լինելու ինձանից, թե ինչ պատասխանատվությամբ կմոտենամ դրան»,- ասաց Ժիրայրը:

Մանրամասները՝ տեսանյութում

«49 օր անց վերջապես ունեմ հաստատված ախտորոշում». Ժիրայր Ոսկանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր