ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ
15:30, 25.09.2021 | mamul.am
3173 | 0

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրառում է կատարել. «Այսօր, սեպտեմբերի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր