ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.55, EUR 553.94, RUB 6.71, GBP 656.26
+10 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+16 °C
Սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի
09:30, 26.09.2021
6682 | 0

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանելով դեպքի վայր, փրկարարներն ու ոստիկանները բացել են դուռն ու հյուրասենյակի հատակին հայտնաբերել տղամարդու դի:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Մինչ ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում դատաբժշկի գլխավորությամբ զննում էին դին, լավ էր, ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին և հենց բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերեցին սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալին»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի և Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ-ն է, ով բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե-ն էր:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր