ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը». Արսեն Ջուլֆալակյան
15:42, 27.09.2021 | mamul.am
6256 | 1

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի գրառումը. «Ամեն անգամ, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում ներգրավված հիմնական դերակատարները հայտարարում են, որ հոկտեմբերի ընթացքում 2 անգամ առաջարկել են անհամեմատ ավելի լավ պայմաններով կանգնացնել պատերազմը, և Հայաստանի գերագույն հրամանատար համարվողը հրաժարվել է, մտածում ես, լավ, ի՞նչ կարգի տականք պետք է լինես, ինչքա՞ն պետք է չսիրես պետությունդ ու ազգդ, որ նման աղետ բերես նրա գլխին, հետո էլ շարունակես հաճույք ստանալ հետևանքներից: Իսկ երբ գիտակցում ես, թե ինչքան բարդ է լինելու նույնիսկ այդ առաջարկածը վերադարձնելը (մարդկային կյանքերն էլ անհնար), ուղղակի խելագարվում ես:
Եվ այսքանից հետո դեռ մարդիկ կան, որ ասում են՝ այլ ելք չուներ, ստիպված էր… դեռ ցիտողներ կան նրան, նույնիսկ «ձերդ գերազանցություն» անվանողներ…
1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր