ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
#Freedom House-ը մտահոգություն է հայտնում՝ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ քրեական գործի հարուցման առնչությամբ
10:48, 29.09.2021 | mamul.am
5091 | 0

Freedom House միջազգային հետազոտական կազմակերպությունը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործի հարուցման առնչությամբ։

Կազմակերպությունը նշում է, որ դա տեղի է ունեցել պետական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց ընդամենը երկու ամիս անց, և «նշանակում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի վատթարացում, այդ թվում՝ խոսքի ազատության»։

Միջազգային հետազոտական կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»։

Հիշեցնենք, որ վիրավորանքը քրեականացնող որոշման ընդունումից հետո հարուցվել է քրեական երկու գործ։

Աղբյուրը` Ֆրիդոմ Հաուս
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր