Իրանական պատվիրակությունը մեկնել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային տարբերակի կառուցմանը, այս մասին հայտնում է iran.ru-ն: Վերջին ամսում Ադրբեջանը խիստ կանոներ է սահմանել իրանական բեռնատարների համար: Ավելի վաղ ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել էր իրանցի երկու վարորդի, ինչը սուր արձագանք էր առաջացրել Իրանում, հավելում է լրատվամիջոցը: |